Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն իրականացնում է ոչ պարենային ապրանքների՝ այդ թվում խաղալիքների, անվտանգության պահպանման նկատմամբ վերահսկողության գործընթաց:
Համաձայն ՀՀ կառավարության և Եվրասիական տնտեսական միության կողմից հաստատված «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի՝ ՀՀ-ում արտադրվող կամ ՀՀ ներկրվող, շուկայահանվող և իրացվող տեխկանոնակարգման ենթակա ոչ պարենային արտադրանքները, տվյալ դեպքում խաղալիքները, նախքան շուկայահանումը և իրացումը պետք է ունենան սերտիֆիկատ և հայերեն մակնշում:
Տեսչական մարմինը հորդորում է այս բնագավառում գործունեություն ծավալող տնտեսվարողներին հետևել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։