«Իմ քայլը» թույլ չտվեց նոյեմբերի 9-ի հայտարարության քննարկում կազմակերպել ԱԺ-ում

Ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ նախագիծը չընդգրկվեց ԱԺ լիագումար նիստի օրակարգ։

Նշենք, որ Մարուքյանը 20 րոպե ընդմիջում էր խնդրել «Իմ քայլին» հետ բանակցելու համար։ Ընդմիջումից հետո խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ նախագիծը միտված է ոչ թե խնդիրների լուծմանը և լարվածության թուլացմանը, այլ հակառակը՝ լարվածության էսկալացմանը։ Նա հայտարարեց, որ Իմ քայլը» դեմ է քվեարկելու նախագծին։

Մարուքյանը հայտարարեց, որ այս քվեարկությամբ «Իմ քայլը» սահմանադրական հունից դուրս է հանում պրոցեսները։

Նախագիծը չընդգրկվեց նիստի օրակարգ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել