«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը, խթանել վերջինիս արդյունավետությունը՝ բարձրացնելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը: Հայաստանի Հանրապետությունը նախաձեռնությանը միացել է 2011թ.-ին։
Հայաստանն իր առաջին գործողությունների ծրագիրը ներկայացրել է 2012 թվականին։ Արդեն կազմվել և ավարտվել է թվով 4 գործողությունների ծրագիր։ Առաջիկա տարում նախատեսվում է մշակել 5-րդ գործողությունների ծրագիրը, իսկ մինչ այդ անդրադառնանք այն հարցին, թե ի՞նչ են իրենցից ներկայացնում ԲԿԳ հանձնառությունները։
Ոլորտներ
Ներքոշարադրյալ ինֆոգրաֆիկայում պատկերված են այն ոլորտները, որոնք առնչվում են ԲԿԳ-ին և որոնց վերաբերյալ անհրաժեշտ է ներկայացնել առաջարկություններ։
Բովանդակություն
ԲԿԳ հանձնառություններն ունեն հետևյալ կառուցվածքը․
ԲԿԳ մարտահրավերների և արժեքների վերաբերյալ տեղեկությունը հասանելի է «Անհատ քաղաքացիները ևս կարող են խնդիրներ ներկայացնել․ ի՞նչ է «Բաց կառավարման գործընկերությունը» իրազեկման նյութում։
ՄԱԿ-ի կայուն ցարգացման նպատակները 17-ն են և նախատեսված են ՄԱԿ-ի կողմից 2015թ.-ին ընդունված «Վերափոխենք աշխարհը. կայուն զարգացման օրակարգ 2030» խորագրով փաստաթղթով։
Յուրաքանչյուր նպատակ ունի թիրախներ և ցուցանիշներ։ Դրանք հասանելի են ՄԱԿ-ի ՀՀ պաշտոնական կայքէջում։
Նշենք, որ հրապարակումը պատրաստվել է «Աջակցություն 2020-2022թթ. ԲԿԳ գործողությունների ազգային ծրագրի համատեղ ստեղծմանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Արմավիրի զարգացման կենտրոն», «Իրավաբանների հայկական ասոցիացիա» և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի կողմից՝ «ԲԿԳ» Աջակցության ստորաբաժանման օժանդակությամբ։