Քահանան, ինչպես և յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, ունի իրավունք արտահայտելու իր քաղաքացիական կեցվածքը.

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քահանան, ինչպես և յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, ունի իրավունք արտահայտելու իր քաղաքացիական կեցվածքը՝ տեր կանգնելու իր ազգի վիրավորված արժանապատվության։ Ցավում ենք, որ հետպատերազմյան շրջանում Եկեղեցու կողմից ուղերձներն ու հորդորները մնացել են անպատասխան՝ հանգեցնելով նման ցավալի իրավիճակի, հասարակության մեջ խորացող անհանդուրժողականության և նոր պառակտումների»:

Հիշեցնենք, որ Սիսիանի քաղաքային պանթեոնում Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց հերոսների հիշատակին։ Պանթեոնում վարչապետը մի քանի զոհված զինծառայողների հարազատների հանդիպեց, որից հետո մտավ պանթեոնի եկեղեցի։

Եկեղեցու հոգևոր սպասավորը չսեղմեց վարչապետի ձեռքը և ցույց տվեց եկեղեցուց ելքը։ Դա զայրացրել է որոշ քաղաքացիների։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել