Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատված Նվեր Վ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ փետրվարի 12-ին` ժամը 15:30-ին, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, Վարդան Թ.-ի գրպանից գողացել է նրա 600 ՀՀ դրամ արժողության դրամապանակը, որի մեջ եղել է 23.000 դրամ` վերջինիս պատճառելով 23.600 ՀՀ դրամի գույքային վնաս:
Գործով մեղադրյալ Նվեր Վ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Շիրակի մարզի դատախազության կողմից:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net