Փամփուշտ` պայուսակի մեջ

Ապրիլի 6-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Թեհրան չվերթի ուղևորի մոտ փամփուշտ է հայտնաբերվել: Պարզվել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության ծառայության աշխատակիցների կողմից Երևան-Թեհրան չվերթի ուղևոր, ԻԻՀ քաղաքացի, 1990 թ. ծնված Հեսամ Բ.-ի ձեռքի պայուսակի զննության ժամանակ հայտնաբերվել է 7,62 մմ տրամաչափի փամփուշտ:

Հեսամ Բ.-ն «Զվարթնոց» օդանավակայանի հատուկ զննման գոտուց ժամը 19.45-ին բերման է ենթարկվել ոստիկանություն: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Հանգամանքները պարզվում են: ՀՀ ոստիկանության փոխանցմամբ` կատարվում է հետաքննություն:
 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել