Ապրիլի 9-ին, ժամը 05.40-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1976 թ. ծնված Էդիկ Գ.-ին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից, նա 2012 թ. հուլիսի 5-ից հետախուզվում էր ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից: Էդիկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1 մասով, այն է` առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը:
Աղբյուր՝ Իրավաբան.net