Կառավարական տան անկարգություններից հետո վաղն արդեն վարչապետի աշխատակազմը վերսկսելու է աշխատանքն ամբողջ ծավալով․ Էդուարդ Աղաջանյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Պայմանավորված նոյեմբերի 10-ի գիշերը մի շարք անձանց կողմից կառավարական տուն 1 հասցեում գտնվող պետական գույքին հասցված զգալի վնասով և անկարգություններից հետո իրականացված նախաքննությամբ՝ երկու օր հնարավոր չի եղել ապահովել վարչապետի աշխատակազմի բնականոն աշխատանքը։

Այսօր արդեն մասամբ հնարավոր է եղել աշխատանքների վերականգնումը, իսկ վաղն արդեն վարչապետի աշխատակազմը վերսկսելու է աշխատանքն ամբողջ ծավալով։

Հայտնում եմ, որ անկարգության պատասխանատուների մի մասն արդեն նույնականացվել է և ձերբակալվել։ Ընթանում են աշխատանքներ մյուսների հայտնաբերման ուղղությամբ։ Բոլոր պատասխանատուները ենթարկվելու են օրենքով սահմանված պատասխանատվության»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել