Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատված, դատվածություն չմարված Հայկազ Բ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 01.01.2013թ.` ժամը 15-ի սահմաններում, իր տան դիմաց ոգելից խմիչքի ազդեցության տակ, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, զուգորդվել է ուրիշի գույքը վնասելով և կատարվել է զենքի գործադրմամբ:
Այսպես. 01.01.2013թ. Հայկազ Բ.-ն ոգելից խմիչքի ազդեցության տակ փորձել է անհիմն կանգնեցնել Զաքար Զ.-ի վարած ավտոմեքենան, սակայն վերջինս չկանգնելով` շարունակել է երթևեկությունը: Հայկազ Բ.-ն խուլիգանական մղումներից ելնելով, սեփական անձի առավելությունները արտահայտելու մոլուցքից դրդված իր մոտ եղած որպես զենք օգտագործվող ողորկափող հրացանով կրակել է ընթացքի մեջ գտնվող Զաքարն Զ.-ի վարած Վազ 2109 մակնիշի ավտոմեքենայի հետևամասին` խուլիգանությամբ Զաքար Զ.-ին պատճառել զգալի չափի` 71000 դրամի վնաս:
Գործով մեղադրյալ Հայկազ Բ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Արարատի մարզի դատախազության կողմից:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net