Ներքին Չարբախում գտնվող հողակտորը դարձել է ծեծկռտուքի պատճառ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Արգիշտի Ք.-ի և Լիպարիտ Մ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Արգիշտի Ք.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հունիսի 05-ին` ժամը 10:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ն.Չարբախ թաղամասում գտնվող հողակտորի մոտ շինարարության հետ կապված հարցերի շուրջ վիճաբանել է Լիպարիտ Մ.-ի հետ, որի ընթացքում բռունցքով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս զույգ ստորին կոպերի, քթի, մեջքի, կրծքավանդակի առաջային մակերեսի արյունազեղումների, քթի ոսկրերի տեղաշարժված, աջ ճաճանչոսկրի տիպիկ տեղի չտեղաշարժված կոտրվածքների, փակ գանգուղեղային վնասվածքի ձևով պատճառելով առողջությունը տևական քայքայող, միջին ծանրության վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ:

Լիպարիտ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հունիսի 05-ին` ժամը 10:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ն.Չարբախ թաղամասում գտնվող հողակտորի մոտ շինարարության հետ կապված հարցերի շուրջ վիճաբանել է Արգիշտի Ք.-ի հետ, որի ընթացքում բռունցքով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա դեմքին՝ վերջինի քթի ոկրերի կոտրվածքի, ձախ ստորակնակապճային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի ձևով պատճառելով առողջությունը կարճատև քայքայող, թեթև ծանրության վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ:

Գործով մեղադրյալներ Արգիշտի Ք.-ի և Լիպարիտ Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Շենգավիթ վարչական շրջանի դատախազության կողմից:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել