Ապրիլի 6-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Սպիտակի և Տաշիրի բաժնի ծառայողները Գոգավանի անցակետից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Ռոբերտ Ա.-ին:
Ոստիկանության փոխանցմամբ` նա փետրվարի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի և 329 հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը) 1-ին մասի մեղադրանքով:
Աղբյուրը` Իրավաբան.net