Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Արտուշ Գ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հունվարի 15-ին Երևան քաղաքի Մալաթիա տոնավաճառի մոտակայքից գնել է քաղաքացիական շեղբավոր սառը զենքերի շարքին դասվող, գործարանային արտադրության ընդհանուր նշանակության որսորդական դանակ, ապօրինի կրել իր մոտ` պահելով բաճկոնի ձախ ծոցագրպանում, որն էլ 2013թ հունվարի 17-ին ժամը 13:50-ի սահմաններում հայտնաբերվել է ՀՀ Ոստիկանության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից` նրան մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի ոստիկանության բերման ենթարկելու և անձնական խուզարկության ենթարկելու արդյունքում:
Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Երևան քաղաքի դատախազության կողմից:
Գործով մեղադրյալ Արտուշ Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net