Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Ժաննա Թ.-ի և նախկինում դատված Սարգիս Ս.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 27.05.2012թ. իրենց Երևան քաղաքի Գաջեգործների X շենքի X բնակարանի դիմաց գումարային պարտք ու պահանջի շուրջ վիճաբանության մեջ են մտել Հրայր Հ.-ի հետ, որի ժամանակ ձեռքերով, ոտքերով և Հ. Հարությունյանին պատկանող ձեռնափայտով հարվածել են վերջինիս մարմնի տարբեր մասերին, պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք:
Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է ՀՀ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության կողմից:
Սույն գործով, 2013 թվականի ապրլի 4-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, նախագահությամբ դատավոր Ա. Օհանյանի, կայացվել է դատավճիռ, որով դատարանը վճռել է
Սարգիս Ս.-ին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 118 հոդվածով և դատապարտել տուգանքով` նվազագույն աշխատավարձի 70-ապատիկի /ՀՀ 70.000 /յոթանասուն հազար/ դրամի/ չափով։ Սարգիս Ս.-ի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Ժաննա Թ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 118 հոդվածով և դատապարտել տուգանքով` նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի /ՀՀ 50.000 /հիսուն հազար/ դրամի/ չափով։
Ժաննա Թ.-ի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, իրեղեն ապացույց ճանաչված` կոտրված ձեռնափայտի բեկորները` ոչնչացնել։
Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանին՝ հրապարակվելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net