Խուզարկությունը և առգրավումը կատարվում է ընթերակաների մասնակցությամբ:
Անհրաժեշտության դեպքում խուզարկությանը և առգրավմանը մասնակցում են թարգմանիչ և մասնագետ:
Խուզարկություն և առգրավում կատարելիս պետք է ապահովվի այն անձի և նրա ընտանիքի չափահաս անդամի ներկայությունը, որոնց ներկայությամբ կատարվում է խուզարկությունը կամ առգրավումը: Նրանց ներկայությունն անհնարին լինելու դեպքում հրավիրվում է բնակարանային շահագործման կազմակերպության կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչ:
Ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին, զորամասերին պատկանող շինություններում առգրավումը և խուզարկությունը կատարվում է նրանց ներկայացուցչի ներկայությամբ:
Անձինք, որոնց մոտ կատարվում է խուզարկություն կամ առգրավում, ինչպես նաև ընթերակաները, մասնագետները, թարգմանիչները, ներկայացուցիչները, պաշտպաններն իրավունք ունեն ներկա գտնվել քննիչի բոլոր գործողություններին, անել հայտարարություններ, որոնք պետք է մտցվեն արձանագրության մեջ:
Աղբյուր` Իրավաբան.net