Դպրոցական արձակուրդները դպրոցում՝ բանակի համար քողարկիչ ցանցեր գործելու նպատակով․ #Հաղթում_ենք
Չնայած հոկտեմբերի 15-ից մեկնարկեցին աշնանային արձակուրդնեը, Արեգնազան կրթահամալիրը լիքն է և՛ ուսուցիչներով, և՛ աշակերտներով, նաև ծնողներով: Բոլորին մեկտեղել է առաջնագծի համար քողարկիչ ցանցեր գործելու աշխատանքը:
Կրթահամալիրի ուսուցիչ Քրիստինա Բալայանի խոսքով՝ համագործակցում են Պաշտպանության նախարարության հետ, գիտեն, թե ինչ չափերի քողարկիչ ցանցեր գործեն, ինչի համար, և այլն: Մանրամասներ չի հայտնում, գործը գաղտնապահություն է սիրում։
Կամավորական աշխատանքներին մասնակցողների թիվն անցնում է հարյուրից․ բոլորի նպատակը մեկն է՝ ամուր պահել թիկունքը և ամեն ինչ անել՝ առաջնագծում կռվողներին օգնելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում
Հասմիկ Սարգսյան