Երևանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե պարզ դառնա, որ Բաքուն, որին աջակցում է Թուրքիան, ոչ մի դեպքում չի գնալու բանակցությունների ճանապարհով, կիրակի օրը ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ ժամանակին Հայաստանը «կասեցրել է» Ղարաբաղի անկախության ճանաչման գործընթացը՝ կարգավորման շուրջ բանակցային գործընթացը «չբարդացնելու» համար:
«Այսինքն ՝ Հայաստանի անկախությունը չճանաչելը կապված է միայն այն բանի հետ, որ հայկական կողմը ցանկանում է հարցը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով: Եթե լույս չլինի, ապա, բնականաբար, Հայաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը … Ես իսկապես կցանկանայի, որ թունելի վերջում լույսը չմարի» – ասել է Սարգսյանը։