Ե՞րբ է հետաձգվում դատական նիստը

Դատական նիստը հետաձգելը դատարանի ոչ թե պարտականությունը, այլ իրավունքն է:

Քաղաքացիական կամ վարչական գործ քննելիս Դատարանն իրավունք ունի հետաձգել գործի քննությունը, եթե`

1)այն չի կարող քննվել տվյալ նիստում, մասնավորապես` գործին մասնակցող անձանցից որևէ մեկի, վկաների, փորձագետների, թարգմանիչների բացակայության պատճառով.

2) դա թելադրված է լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ.

3)պատասխանողն ամբողջովին ընդունել է գույքի բռնագանձման վերաբերյալ հայցը և պարտավորությունը կատարելու համար միջնորդել է դատարանին` որոշակի ժամկետ տրամադրելու խնդրանքով: Այդ դեպքում, ելնելով գործի հանգամանքներից, դատավորը ողջամիտ ժամկետով հետաձգում է գործի քննությունը:

Գործի քննությունը հետաձգելու մասին կայացվում է որոշում:

Դատավարության մասնակիցները պատշաճ ձևով տեղեկացվում են դատարանի նոր նիստի ժամանակի և վայրի մասին:

Գործը հետաձգելուց հետո դրա նոր քննությունը վերսկսվում է ընդհատման պահից:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել