ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրոքվ նախատեսված հիմքերի առկայության դեպքում դատարանը պետք է կարճի գործի վարույթը:
Գործի վարույթը կարճելու մասին դատարանը կայացնում է վճիռ:
Դատարանի վճռի մեջ կարող են լուծվել գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման և բյուջեից պետական տուրքի վերադարձման հետ կապված հարցերը:
Գործի վարույթի կարճման դեպքում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ չի թույլատրվում կրկին դիմել դատարան, բացառությամբ այն դեպքի, երբ վարույթը կարճվել է հայցվորի կողմից դատաքննության նախապատրաստական փուլում հայցից հրաժարվելու հիմքով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net