Դուք հասկանու՞մ եք մենք ինչ ազգ ենք, էս ազգին ուզում են հաղթե՞ն․ մենք հաղթելու ենք․ Անաիս Սարդարյան
Տիկնիկային թատրոնը սեպտեմբերի 27-ից արտասովոր մարդաշատ է, բայց մարդիկ ոչ թե ներկայացում նայելու գալիս, այլ՝ օգնություն տրամադրելու։ Հայերը, և ոչ միայն, օգնում են Արցախից եկած քաղաքացիներին:
Դերասանուհի Անաիս Սարդարյանը, ով այժմ համակարգում է օգնություն ցուցաբերելու աշխատանքը, ասում է, որ իրեն միացած մոտ 40 կամավորներին երբևիցե չի ճանաչել, չի տեսել, բայց մի մարդու պես նույն գործին են լծվել։ Իրենք անդադար աշխատում են՝ թիկունքն ամուր պահելու համար:
Նա նաև խոսեց Սփյուռքի հայ համայնքի հզորության և ուժի մասին։ Ուշագրավ էր, որ ոչ միայն հայերն են մասնակցում կամավորական աշխատանքերին, այլ օտարազգի կամավորներ են ներգրավվել, ովքեր օր ու գիշեր աշխատում են և մեզ հիշեցնում, որ անպայման հաղթելու ենք:
«Հաղթելու ենք»,-ասում է կամավորների թիմին միացած չինացի Ֆըն Յան Մինը։