«Շահենի պատերազմը բոլորիս մեջ անավարտ կմնա». համակուրսեցին՝ «Բերդ» անսամբլի պարող Շահեն Գալստյանի մասին
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելուն ուղղված պայքարի ժամանակ զոհվել է 19-ամյա Շահեն Գալստյանը։ 6 ամսվա զինծառայողի զոհվելու մասին լուրը Արցախի Պաշտպանության բանակը հայտնեց հոկտեմբերի 12-ին։
Շահենը Հայաստանի մանկավարժական համալսարանի ուսանող էր, սովորում էր պարարվեստի բաժնում, Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի մենակատարն էր:
«Վերջին համերգը 2019 թվականի դեկտեմբերի 15-ին ունեցանք: Եկավ, բեմական հագուստները հանձնեց ու գնաց բանակ»,-նշում է «Բերդ» պարային անսամբլի ղեկավար Կարեն Գևորգյանը:
Համակուրսեցիներն ասում են, որ Շահենն իրենց հերոսն է. «Շահենի պատերազմը բոլորիս մեջ անավարտ կմնա»: