Ռուսական WarGonzo տելեգրամի ալիքում ռուս լրագրողները տեսանյութ են հրապարակել, որտեղ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հետ մեկնում են ինչ-որ տեղ։ Ինչպես լրագրողն է ասում` սպասվում է «անակնկալ»։
Անակնկալը Ֆիզուլիի խաչմերուկն էր, որտեղ տեղադրված է խաչքար։ Ահա Ֆիզուլին, ահա Մեծն Արծրունը, տեսանյութում ասում է լրագրողն ու հավելում․
«Դե ինչ, մենք ադրբեջանական տարածքներո՞ւմ ենք, Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե գրավել է Ֆիզուլին»։
Արծրուն Հովհաննիսյանը, ծիծաղելով նշեց․ «Եթե հավատանք Ալիևի հայտարարություններին, ապա այո, մենք Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող հատվածում ենք»։
Մանրամասները՝ տեսանյութում