Մենք ունենք դաշնակիցներ, բայց նրանք մեր կողքին մարտադաշտում չեն, մենք դրա կարիքը չունենք․ Արծրուն Հովհաննիսյան

Մեր ԶՈՒ այս պահին մարտական գործողությունները վարում են և հաղթանակները տանում են միայնակ՝ հենվելով միայն մեր ԶՈՒ և մեր ժողովրդի բարձր մարտունակության և մոբիլիզացիոն բացարձակ ցուցանիշների վրա։ Այս մասին հայտնում է Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ընդամենը 48 ժամվա ընթացքում տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներ ներկայացել են, կազմավորել են նոր ստորաբաժանումներ, մարտի են նետվել, և նրանց շնորհիվ են կռվում մեր հաղթանակները։

Այո՛, մենք ունենք դաշնակիցներ, բայց նրանք մարտադաշտում չեն, քանզի նրանց կարիքը չկա, մենք ինքնուրույն մարտնչում ենք»,-նշել է Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել