Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Գեղամ Դ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ X զորամասի X ուս. վաշտի հրամանատար, կոչումով մայոր, 23.10.2012թ հանձնարարել է նույն զորամասի զին. ծառայող Լևոն Ա.-ին կազմակերպել տարածքի մաքրությունը, որը հանձնարարել էր մաքրությունը կազմակերպել զորամաս գործուղված ժամկետային զին. ծառայողներ Գալուստին և Արտակին: Տարածքը մաքրված չլինելու պատճառով Գեղմա Դ.-ը իր մոտ է կանչել Լևոն Ա.-ին և այդ կապակցությամբ դիտողություն արել, վերջինս Լևոն Ա.-ի աշխատասենյակ է ուղեկցել Գալուստին և Արտակին, որտեղ Գեղամ Ղ.-ը մաքրությունը ժամանակին չկատարելու համար դիտողություն է արել նրանց, ապա վերջիններիս հագին տեսնելով չսահմանված տիպի երկարաթև շապիկներ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ անպարկեշտ ձևով ստորացրել է նրանց պատիվն ու արժանապատվությունը, այն է պատռել է Գալուստի հագին եղած շապիկը, այնուհետև պատռել Արտակի հագին եղած շապիկը և ապտակել վերջինիս:
Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում իրականացվում է Արարատի մարզի դատախազության կողմից:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net