Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Կարեն Խ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ծառայելով ՀՀ ՊՆ X զորամասում, որպես հրամանատարի մարտական գծով տեղակալ, կոչումով փոխգնդապետ, հանդիսանալով պետ 05.12.2012թ. զորամասի 2-րդ գումարտակի մուտքի աստիճանների վրա զինվորական պարտականությունները կատարելու կապակցությամբ` ճաշարանից ուշանալու համար զայրացել է իր ստորադրյալ` կրտսեր սերժանտ Արթուրի վրա, ձեռքով դիտավորյալ հրել նրան, որի պատճառով վերջինս վայր է ընկել աստիճանների վրա ու ստացել առողջության թեթև վնաս:
Գործով մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում իրականացվում է Երևանի կայազորի զինվորական դատախազության կողմից:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net