Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Սերգեյ Բ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. օգոստոսի 10-ին Երևան քաղաքի Նաիրի կինոթատրոնի մոտ երկու անձանց` Անի Ս.-ի և Արմինե Ա.-ի նկատմամբ բռնություն գործադրելու միջոցով նստեցրել է Սամանդ մակնիշի տաքսի ավտոմեքենան և բացահայտ առևանգել վերջիններից:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net