Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Հ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանց իրացնելու նպատակի զբաղվել է թմրամիջոցի ապօրինի շրջանառությամբ, դա արտահայտվել է նրանում, որ 2012թ.Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի թիվ 451 տան բակում վայրի աճած կանեփ ցեղատեսակի խոտաբույսերից քաղել, չորացրել և ապօրինի անձամբ օգտագործելու նպատակով պատրաստել, պահել է խոշոր չափի՝ 9.13 գրամ քաշով, չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոց:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրոություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net