Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Անաուշավան Մ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ օգոստոսի 30-ին` ժամը 22:00-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ Տավուշի մարզի Բերդավան գյուղի Միստրեստ կոչվող հանդամասում, օգտագործելով նույն գյուղի 14 տարին չլրացած անչափահաս բնակչուհի Էլիչկա Մ.-ի անօգնական վիճակը, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորում:
Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոոդվածի 1-ին մասի` բռնաբարությունը՝ տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` բռնաբարությունը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net