Մարտի 28–ին, ժամը 10:00-ին Կոնգրես հյուրանոցի «Պիկասսո» սրահում տեղի կունենա «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիր» նախագծի շուրջ հանրային քննարկումների 2–րդ փուլը. կներկայացվի նախագծի՝ համատեղ լրամշակված տարբերակը:
Հանրային քննարկմանը մասնակցելու ցանկություն ունեցող կազմակերպություններին Արդարադատության նախարարությունը խնդրում է նախապես հաստատել իրենց մասնակցությունը հետևյալ էլ. հասցեով՝ [email protected] կամ զանգահարել 38 03 84 հեռախոսահամարով:
Աղբյուրը` Իրավաբան.net