Համալսարանական Սպիտակ Բանակը ճանապարհին է․ Արմեն Մուրադյան

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․ «Տղերք պինդ կացեք, համալսարանական Սպիտակ Բանակը ճանապարհին է …

Կասկած չկա`հաղթելու ենք, ի տարբերություն թշնամու, մենք հզոր ենք, ուժեղ ու միասնական…»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել: Ստեփանակերտը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը:

Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել