Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում 22-ամյա Արման Ա.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Սարյան փողոցի շենքերից մեկի մոտ երեխաների համար նախատեսված ճոճանակների վրա նստելու հետ կապված վիճաբանել է Երևան քաղաքի բանկիչ Արթուր Խ.-ի հետ, որի ընթացքում սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է վերջինիս կրծքավանդակի և որովայնի աջ կողմնային հատվածին` դիտավորությամբ Ա. Խաչատրյանին պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածք:
Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում իրականացվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net