Կարողա՞ իշխանությունները կորցրել են իրականության զգացումը և մտովի արդեն ապրում են 2050 թվականի մեջ․ Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսվուքյան իր էջում գրում է․

«Ադրբեջանը փաստացի դուրս է գալիս բանակցություններից։Ալիևը արդեն բացահայտ հայտարարում է ,որ գնում է սրացման։Ադրբեջանում,մեր դեմ պատերազմելու նպատակով տեղակայվում են թուրքական զորքեր և միջազգային ահաբեկչական աղբը։

Ալիևը ինչ-որ «սլիվներ» է անում հայկական կողմի հետ գաղտնի բանակցություների մասին (հանկարծ ոչ մեկի կարճ խելքով չանցնի ,որ Ալիևի ասածը շահարկում եմ) իրա հերը շուն դառնա, բայց մտածեք ինչո՞ւ է նա գնում այդ քայլին։Դե լավ,չեք ուզում մտածեք մի մտածեք, բայց գոնե մենք իշխանություններից պե՞տք է ստանանք հասկանալի պատասխաններ,իսկ պատասխանների տեղը ստանում ենք ինչ-որ կասկածելի և անհասկանալի նեղացած բառերի շարան։

Կարողա՞ իշխանությունները կորցրել են իրականության զգացումը և մտովի արդեն ապրում են 2050 թվականի մեջ։
Կատարյալ խելագարություն է նման իրավիճակում իրակացնել քաղաքական հաշվեհարդար Ծառուկյանի հանդեպ, միթե՞ այս պարզ միտքը չի այցելել ձեր ինքնահավանությունից անջատված գլուխները ։

Հ.Գ. Եթե Ծառուկյանին և ԲՀԿ-ին հետապնդելու փոխարեն ձեր ողջ ներուժը նետեյիք ադրբեջանցիների և թուրքերի դեմ պայքարելուն ,ապա համոզված եմ ,որ իրավիճակը լրիվ այլ կլիներ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել