Կորոնավիրուսի նոր դեպքերը շարունակում են շատանալ․ 429 նոր դեպք է գրանցվել

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 49072 դեպք, որոնցից.

  • 43576-ն` առողջացած,
  • 948-ը` մահվան ելքով, (1  նոր դեպք)
  • 4253  այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 295ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր 2 դեպք է գրանցվել)։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 280366 թեստավորում։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 429 նոր դեպք և 175 առողջացած, կատարվել է 4289  թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, պացիենտը եղել է 79 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել