Երևանի ավագանու անդամ Արմեն Կոտոլյանը հայտնում է․
«Պայթյունի հետևանքով մարդկային զոհերի վերաբերյալ այս պահին ինֆորմացիա չկա ( այսինքն այս պահին զոհեր չունենք):
Վարչապետի հանձնարարությամբ, բոլոր այն քաղաքացիները, ովքեր տուժել են, կտեղափոխվեն հյուրանոց, մինչև այդ մարդկանց բնակարանների խնդիրը լուծվի:
Փրկարարները շարունակում են փրկարարական աշխատանքները»։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ նշում է, որ մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։ «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով։ Մասնագետները կուսումնասիրեն մասնակի փլուզված շենքի սեյսմակայունության եւ դրա հիման վրա՝ հետագայում վերականգնման հարցը։
Որոնողական աշխատանքներից եւ հետաքննության ավարտից հետո տարածքը կմաքրվի»։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը տեսանյութ է հրապարկել դեպքի վայրից։
https://www.facebook.com/kubatyan/videos/10220598660828666/