Դպրոցները պետք է պարտադրեն «հիվանդ լինելու դեպքում տանը մնալու» քաղաքականությունը․ ԱՀԿ խորհուրդները՝ դպրոցների վերաբացման հետ կապված

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ռիսկերի հաղորդակցության խորհրդատու Անժելա Կժդրյանը համառոտ ներակայացրել է դպրոցների վերաբացման վերաբերյալ ԱՀԿ խորհուրդներից ու ուղեցույցներից մի քանիսը․

«▪️ Վարքագծային նորմեր

Պետք է հաշվի առնել աշակերտների տարիքն ու կարողությունը՝ կիրառվող միջոցները հասկանալու և պահպանելու համար: Փոքր տարիքի երեխաների համար կարող է ավելի դժվար լինել պահպանել ֆիզիկական հեռավորություն կամ դիմակը պատշաճ օգտագործել:

▪️ Հիգիենա և առօրյա գործողություններ

Հարկավոր է պահպանել ձեռքերի հիգիենայի և շրջակա միջավայրը մաքուր պահելու միջոցառումները՝ հիվանդության հետ անմիջական շփումը սահմանափակելու նպատակով: Դպրոցներում պետք է կազմակերպվեն անձնակազմի և աշակերտների վերապատրաստման դասընթացներ, պետք է հետևել ամենօրյա մաքրության ժամանակացույցին, ձեռքերի հիգիենայի միջոցների առկայությանը և դիմակների օգտագործման վերաբերյալ պետական ուղեցույցին։
Դպրոցները պետք է պարտադրեն «հիվանդ լինելու դեպքում տանը մնալու» քաղաքականությունը։

▪️ Ֆիզիկական հեռավորություն

Մարդկանց միջև առնվազն 1 մետր ֆիզիկական հեռավորությունը անհրաժեշտ է պահպանել դպրոցի տարածքում և դասասենյակներում: Սա ներառում է գրասեղանների միջև տարածությունների ընդարձակում, ընդմիջումների, դասամիջոցների և նախաճաշի ընդմիջումների երկարաձգում՝ սահմանափակելով դասարանների ու տարիքային խմբերի միավորումը, նախատեսելով փոքրաթիվ աշակերտներից բաղկացած դասարաներ կամ այլընտրանքային հաճախելիության ժամանակացույցեր, ինչպես նաև դասասենյակների օդափոխություն:

▪️Հեռավար ուսուցում

Առցանց և հեռավար ուսուցման տարբերակները, ինչպիսիք են առաջադրանքների և դասերի հեռարձակումը ռադիոյով կամ հեռուստատեսությամբ, ինչպես նաև հետագա հաճախակի օժանդակությունը պետք է հարմարեցվեն իրավիճակին»։

ԱՀԿ խորհուրդներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել