Կորոնավիրուսով հիվանդ 73-ամյա կինը անհետաձգելի կարգով վիրահատվել է, ավելի ուշ՝ լավացմամբ դուրս գրվել

Հուլիսի 15-ին COVID 19 բուժող այլ հաստատությունից ծանր վիճակում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոն է տեղափոխվել 73-ամյա կին և հոսպիտալացվել է Վերակենդանացման բաժանմունքում` աղեստամոքսային տրակտի սուր արյունահոսություն, երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, հիպերտոնիա և մի շարք այլ հիվանդությունների ախտորոշմամբ:

Այս մասին հայտնում են բժշկական կենտրոնից։

«Հետազոտությունների ընթացքում ախտորոշվել է սիգմայաձև աղու (հաստաղի) թափածակում, կյանքի բարձր ցուցումով, անհետաձգելի կարգով վիրահատվել է: Վիրահատող բժիշկն է Սերգեյ Միրզոյանը: Հետվիրահատական շրջանում համապատասխան բուժում ստանալուց 3 շաբաթ հետո կորանավիրուսի նմուշառման արդյունքները բացասական են եղել, որովայնի շրջանում գանգատներ չի ունեցել, դուրս է գրվել լավացմամբ: 73-ամյա կինը հիմա տանն է, հետվիրահատական վերքը լավանում է` առաջնային ձգումով»,-նշված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել