Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իրազեկում է, որ խանութներում սննդի բաժնի աշխատակիցները կարող են ձեռնոց հագնել` այն հաճախակի փոխելով:
Ձեռքերը պետք է լվանալ ամեն անգամ ձեռնոցը փոխելիս և ձեռնոցը հանելուց հետո։
Ձեռնոցը հարկավոր է փոխել սննդին չառնչվող գործողություններ կատարելուց հետո, օրինակ՝ ձեռքով դռներ բացել, փակել, արկղեր դատարկել և այլն։
Սննդի ոլորտի աշխատակիցները պետք է իմանան, որ ձեռքերի վրա կարող են առաջանալ բակտերիաներ, ուստի ձեռքերը լվանալը չափազանց կարևոր է ձեռնոցը հանելուց հետո՝ սննդի հավելյալ աղտոտվածությունից խուսափելու համար։
Սննդի ոլորտի աշխատակիցները ձեռնոցով չպետք է դիպչեն բերանին, քթին և աչքերին:
Մեկանգամյա օգտագործման ձեռնոցը կարող է ստեղծել ապահովության կեղծ զգացողություն։ Չի կարելի ձեռնոցն օգտագործել սննդի ոլորտի աշխատանքային միջավայրում՝ որպես ձեռքերը լվանալուն փոխարինող միջոց։ «Քովիդ 19» վիրուսը կարող է ախտահարել մեկանգամյա օգտագործվող ձեռնոցը ևս, ինչպես որ կարող է փոխանցվել աշխատողների ձեռքերին և շփման մակերեսներին։
Լվացվելը պաշտպանական կարևոր միջոց է վարակի դեմ, ի տարբերություն մեկանգամյա օգտագործման ձեռնոցի։
Սննդի ձեռնարկությունները պետք է ապահովեն համապատասխան կահավորմամբ սանհանգույց, որտեղ սննդի ոլորտի աշխատակիցները հաճախակի կարող են լվացվել։ Օճառն ու ջուրը համարժեք պարագաներ են ձեռքերը լվանալու համար։ Ձեռքերի ախտահանման միջոցները կարող են օգտագործվել որպես հավելյալ միջոց, բայց չպետք է փոխարինեն լվացվելուն։