Լիբանանի LBC հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Բեյրութի դատախազության աղբյուրները հաղորդել են քաղաքի նավահանգստի տնօրենի կալանավորման մասին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին հզոր պայթյուն էր տեղի ունեցել ամոնիումի նիտրատի պահեստում։
«Նավահանգիստում տեղի ունեցած պայթյունի քննության առաջին փուլի շրջանակներում ձերբակալված 16 անձանց թվում եղել է Բեյրութի նավահանգստի տնօրեն Հասան Քորեյթեմը», – նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ըստ վերջին տեղեկությունների, պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի։