ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի արգելանքը հանելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունվել. Կառավարությունը չպետք է հաստատի արդյունքները․ Ռուբեն Հայրապետյան

Երևանի ավագանու անդամ Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի արգելանքը հանելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունվել. Կառավարությունը չպետք է հաստատի արդյունքները

Վերաքննիչ դատարանը, բողոքը վարույթ ընդունելով, հաստատել է իմ պնդումը, որ առաջին ատյանի դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը՝ նշելով, թե իբր իր որոշումը բողոքարկման ենթակա չէ։

Ինչպես հիշում եք, հուլիսի 16-ին օրենքի չլսված խախտումով, առանց ինձ ծանուցելու և նյութերն ինձ ուղարկելու, առաջին ատյանի դատարանը (Ն. Հովսեփյանի նախագահությամբ) «գաղտնի» նիստ էր կազմակերպել և որոշում կայացրել հանելու ընդամենը մեկ օր առաջ դրված արգելանքը: Եվ դա դեռ հերիք չէր՝ որպեսզի չբողոքարկեմ վերաքննիչ դատարան, և ԴԱՀԿ ծառայությունն այդ որոշումը թյուրիմացաբար ուժի մեջ մտած համարի ու հանի մրցույթի արգելանքը, դատավոր Ն. Հովսեփյանը ՀՀ դատաիրավական համակարգում աննախադեպ, պատմական խախտումով փորձել էր ինձ զրկել վերաքննիչ դատարանում բողոքարկելու իմ իրավունքից:

Եվ այսպես՝

1. ՀՊՏՀ ռեկտորի մրցույթը չպետք է կայանար, քանի դեռ չկար վերաքննիչ դատարանի որոշումը:

2. Կառավարությունն այժմ իրավունք չունի հաստատելու ՀՀ օրենսդրության ապացուցված խախտմամբ կազմակերպված մրցույթի արդյունքները:

3. Դատավոր Նաիրա Հովսեփյանն օրենքով սահմանված կարգով պետք է ենթարկվի կարգապահական պատասխանատվության Բարձրագույն դատական խորհրդի կողմից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել