Հայաստանից ՌԴ տեղափոխվել է 3186 քաղաքացի. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Երևան-Նովոսիբիրսկ-Երևան չվերթի մասին տեղեկություն ստանալուց հետո դեսպանությունը դիտարկել է այդ չվերթը ռուսաստանցիներին հայրենիք տեղափոխելու նպատակով:

«Ստացվել են անհրաժեշտ համաձայնությունները ՌԴ տեղական մարմիններից, նախարարություններից, գերատեսչություններից, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությանը կից օպերատիվ շտաբից: Արդյունքում՝ ուրախ ենք հայտնել, որ հուլիսի 29-ի ավիաչվերթով տուն է վերադարձել ևս 128 ռուսաստանցի: Ընդհանուր առմամբ, համալիր աշխատանքի արդյունքում Հայաստանից տեղափոխվել է 3186 մարդ»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել