Հայաստանում այսուհետ կթեստավորեն այն քաղաքացիներին, ում ջերմությունը 37.5 C կլինի։ Նրանք թետավորումը կարող են անցնել առողջության առաջնային պահպանման օղակում և բժշկական հաստատություններում, հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Նախկինում թեստավորում էին 38.5 C ջերմություն ունեցողներին և միևնույն ժամանակ, շնչառական հիվանդություն կամ այլ կասկածելի ախտանշաններ ունեցողներին:
Ավելացվել են նաև հետևյալ դեպքերը`
1․«Տուբերկուլոզ» ախտորոշմամբ պացիենտներ՝ նախքան բուժում սկսելը,
2․ Հեմոդիալիզ ստացող պացիենտներ և նրանց սպասարկող անձնակազմ,
3․ Փակ կազմակերպությունների (տարեցների և հաշմանդամների մասնագիտացված ցերեկային խնամքի հաստատություններ, հոգեբուժական բժշկական հաստատություններ և այլն) շահառուներ և անձնակազմ,
4․ Հանրային առողջապահական մարմինների աշխատակիցներ, որոնք իրականացնում են հետազոտություններ, նմուշառումներ, և/կամ ներգրավված են կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշմանը,
5․ Հատուկ քրեակատարողական ծառայության աշխատակիցներ, որոնք անմիջական շփում ունեն դատապարտյալների հետ: