Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շաբաթ օրը պաշտպանության բանակի շտաբի պետ Կամո Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի (գուցե և աշխարհի) ամենաբարձր մարտական դիրք՝ Գոմշասար (բարձրությունը՝ 3,724 մ): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Երկրի ղեկավարը դիրքապահ տղաների հետ ամբողջ գիշեր մարտական հերթապահություն է իրականացրել՝ անձամբ հետևելով առաջնագծի այդ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին:
Նախագահը րոպեներ առաջ է վերադարձել առաջնագծից: Այցի մանրամասները կհրապարակվեն շուտով: Գիշերը խաղաղ է եղել ինչպես Գոմշասարի ուղղությամբ, այնպես էլ արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով: Պաշտպանության բանակը շարունակում է լիարժեք տիրապետել իրադրությանը՝ թե՛ ցամաքում և թե՛ օդում:
Փա՛ռք հայոց հաղթական բանակին»,- գրել է նա: