Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Բելառուսի Հանրապետություն: Կառավարության ղեկավարը հուլիսի 17-ին Մինսկում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:
Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։