Դոնորին և ռեցիպիենտին վերաբերող տեղեկությունները բժշկական գաղտնիք են:
Բժիշկներին, բժշկական հաստատության այլ աշխատակիցներին արգելվում է դոնորի և (կամ) ռեցիպիենտի կամքին հակառակ վերջիններիս մասին տվյալներ հրապարակելը: Այդ տվյալները հրապարակող (տարածող) անձինք ենթակա են պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հետաքննական մարմինների պահանջով դատարանին, դատախազությանը, քննչական մարմնին դոնորի և ռեցիպիենտի մասին տվյալներ, տեղեկանքներ և փաստաթղթեր են տրվում միայն նրանց վարույթում գտնվող քրեական կամ քաղաքացիական գործերի կապակցությամբ:
Աղբյուրը՝ Իրավաբան.net