Ի՞նչն էր պատճառը, որ պատուհանից Սամվելը գաղտնի մուտք գործեց ավտոլվացման սրահ

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Սամվել Հ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով 2012թ. փետրվարին ամսին՝ ժամը 02:00-ի սահմաններում, պատուհանին փակցված պոլիէթիլենային թաղանթը պոկելու եղանակով պատուհանից ապօրինի մուտք է գործել Ավան 14 փողոցի 79 հասցեում գործող ավտոլվացման կետ և այնտեղից գաղտնի հափշտակել Գևորգ Ա-ին պատկանող, զգալի չափի`280.000 ՀՀ դրամ արժողության 1 հատ LAVOR տեսակի ավտոլվացման ջրամղիչ սարք:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել