Սահամադրական դատարանում նախագահի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հայցի քննարկման ժամանակ պատասխանող կողմն ավարտեց իր պատասխանի հրապարակումը:
Իրավաբան.net-ի թղթակցի փոխանցմամբ՝ ԿԸՀ նախագահը հայտարարեց, որ ներկայացված երկու դիմումներն էլ անհիմն են և բարձր դատարանից խնդրեց մերժել:
Հիշեցնենք, որ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Անդրիաս Ղուկասյանը ՍԴ-ից խնդրում են անվավեր ճանաչել նախագահի ընտրությունների արդյունքները: ՍԴ-ն թեկնածուների դիմումները մեկտեղել է մեկ վարույթում:
Աղբյուրը՝ Իրավաբան.net