Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ հունիսի 13-ին, նոր որոշում է ստորագրել մանկապարտեզներից մեկի փակման վերաբերյալ․
«1. 3 օրով արգելել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Երևանի հ. 85 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը:
2. Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ՀՈԱԿ-ին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. ՀՈԱԿ-ի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,-նշվում է որոշման մեջ։