Նման դեպքերում ոստիկանությունն իրավունք ունի գործել կտրուկ և չոր. Մանե Գևորգյանը՝ վարչապետի հանձնարարականի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել որում ասվում է․

«Սիրելի հայրենակիցներ, հարգելի լրագրողներ, Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերը շարունակում են մնալ մտահոգիչ։ Որպես իրավապահ մարմին՝ ՀՀ ոստիկանությունը պարտավոր է հետևել հակահամաճարակային կանոնների պահպանմանը։ Բոլոր այն քաղաքացիները, ովքեր չեն պահպանում դրանք, վտանգում են ոչ միայն իրենց, այլ նաև այլոց կյանքն ու առողջությունը։

Նման դեպքերում ոստիկանությունը պարտավոր է նախ հորդորել պահպանել կանոնները, իսկ ոստիկանների պահանջի նկատմամբ ակնհայտ արհամարհանքի դեպքում նաև կիրառել համաչափ ուժ։

Վարչապետն արդեն իսկ պահանջել է ոստիկանությունից կոշտ գտնվել իրենց պահանջը արհամարհող քաղաքացիների նկատմամբ։ Նման դեպքերում ոստիկանությունն իրավունք ունի գործել կտրուկ և չոր։ Խուսափելու համար նման սցենարից, կոչ ենք անում ենթարկվել հակահամաճարակային կանոններին և ոստիկանների պահանջներին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել