Ոստիկանները ապօրինի գազային ատրճանակ ու մարիխուանա են հայտնաբերել

Հունիսի լույս 3-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները Արագածավան գյուղից կասկածանքով բաժին բերման են ենթարկել  մի քանի երիտասարդի։ Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է թղթով փաթեթավորված մարիխուանայի նմանվող զանգված, իսկ նրանց մեքենայի զննությամբ հայտնաբերվել է գազային ատրճանակ՝ լիցքավորված երկու փամփուշտով։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։

Երիտասարդներից մեկը հայտնել է, որ ատրճանակը պատկանել է հանգուցյալ հորը և դրա օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել։

Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի առթիվ ոստիկանության Թալինի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել