Մեր ընտանիքը ամբողջ կազմով մեկուսացված է․Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ հունիսի 1-ին պարետատան հեռավար նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ բրիֆինգով, որին մասնակցեցին նաև փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Վարչապետը նշեց, որ իր համար միանշանակ է, որ նա է վարակել իր ընտանիքի անդամներին․«Ընդհանրապես, մեր բոլոր շփումներում, մեր շրջապատի մարդկանց պետք է վերաբերվենք որպես կորոնավիրուսի պոտենցիալ աղբյուրի: Որովհետև մեր ընտանիքի անդամ որևէ ախտորոշում չի ունեցել, իսկ իմ թեստավորումը տեղի է ունեցել այն բանի շնորհիվ, որ ես պարբերաբար թեստ եմ հանձնում, և 2 օրից Արցախ մեկնելու ծրագրեր կար: Քանի որ կարող էր զինվգորների հետ շփում լինել,  որոշեցի ախտորոշվել, նոր մեկնել: Ըստ էության, արձանագրում ենք, որ այսօր հանրապետությունում կարող են 18-20 հազարի ասիմպտոմ չախտորոված դեպքեր լինեն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը

Նրա խոսքով ոստիկանության և տեսչական մարմինների գործունեությունը ցույց է տալիս, որ այնուամենայնիվ, հանրապետությունում դեռ շատ են հակահամաճարակային կանոնները չպահպանող հայրենակիցները: Ոստիկանությունը 1232 տուգանք է արձանագրել, 134 օբյեկտ այս պահի դրությամբ փակ են․ «Այսօր քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը»,- նշեց վարչապետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել