Հայ Ցեղասպանության խաչքարը պղծվել է Կոլորադայում․ Աշոտ Սարգսյան

Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը գրում է․

«Միացյալ Նահանգներում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահը բողոքի ակցիաներ, ցույցեր, անկարգություններ է առաջացրել, որոնք արդեն 4 օր շարունակվում են։

Հայ Ցեղասպանության խաչքարը պղծվել է Կոլորադայում, տեղի բողոքակաների կողմից»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ին ոստիկանությունը ցանկացել է ձերբակալել 46-ամյա Ջորջ Ֆլոյդին: Ըստ իրավապահ մարմինների, ձերբակալության ժամանակ «սևամորթը հրաժարվել է դուրս գալ իր մեքենայից և ֆիզիկական դիմադրություն է ցույց տվել»: Հայտնում է Steppe-ն։

Ոստիկանությունից հայտնել են, որ ձերբակալելու համար նրանք ձեռնաշղթաներ են տվել Ջորջին, որից հետո տղամարդը սկսել է իրեն վատ զգալ: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է:

Ավելի ուշ ցանցում հայտնվել է ձերբակալության ականատեսների կողմից նկարված տեսանյութը: Կադրերում երևում է, որ Ֆլոյդը ոչ մի դիմադրություն ցույց չի տվել, ավելին՝ նրա մահվան պատճառը ոստիկանության վատ վերաբերմունքն է եղել:

Տեսանյութերից մեկում երևում է, որ սպան ավելի քան յոթ րոպե ծունկը ծալված վիճակում պահել է Ջորջի վզին, մինչ վերջինս խնդրում էր օգնել նրան և ասում, որ շնչահեղձ է լինում: Տեսանյութում նաև երևում է, որ միայն այն ժամանակ, երբ Ջորջը կորցնում է գիտակցությունը, ոստիկանները շտապօգնությունը են կանչում, սակայն արդեն ուշ է լինում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել